🎦Լիբիայի մայրաքաղաքում զինված բախումներ են սկսվել

Երկուշաբթի երեկոյան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի որոշ հատվածներում դաժան բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ Կայունության աջակցման ուժերի ղեկավար Աբդուլ Գանի ալ-Կիկլին, որը հայտնի է «Գնիվա» մականունով, սպանվել է առեղծվածային հանգամանքներում, հայտնել է The Libya Observer-ը։

Բախումները Միսրատայի միացյալ ուժերի կոալիցիայի, 444-րդ մարտական բրիգադի, 111-րդ բրիգադի եւ Կայունության աջակցության ուժերի եւ տնօրինության աջակցության ուժերի միջեւ տեղի են ունեցել Աբու Սալիմ եւ Մաշրու շրջաններում՝ Գնիվայի եւ նրա խմբի հենակետում:

Իր հերթին, արտակարգ իրավիճակների եւ շտապօգնության կենտրոնի ներկայացուցիչ Մալեք Մարսիթը հայտնել է Տրիպոլիում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ ցանկացած զարգացման սպասելով, որը կարող է առաջանալ անվտանգության իրավիճակի շարունակական սրման հետեւանքով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print