Տաթևհէկ-ի սնուցող ջրամբարի վերանորոգումից հետո Խոտ բնակավայրի մոտ 10 հեկտար տարածք մնացել է առանց ջրի։ Դեռևս նախորդ տարվանից բնակավայրից 3-4 կմ հեռու գտնվող այգիների բերքատու ծառերը չորացման վտանգի տակ են։ ԶՊՄԿ-ի տրամադրած խողովակաշարի շնորհիվ առաջիկայում կլուծվի բնակիչների համար կենսական հարցը։ Այգետերերն են անցկացնում խողովակաշարը, մոտ 10 օրից ծառերն ու բույսերը ջրի պակաս չեն ունենա։

