Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և աներկբա նշել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման դիրքորոշումը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվայում ամփոփելով մայիսի 9-ին նվիրված տոնական հանդիսությունները, օտարերկրյա մեր հյուրերի հետ բազմաթիվ հանդիպումներն ու բանակցությունները՝ Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության մեջ, այդ թվում՝ հստակ և աներկբա շարադրել է Ստամբուլում առանց որևէ նախապայմանի ուղիղ բանակցությունների վերսկսման վերաբերյալ մեր դիրքորոշումը», – ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար և առաջարկել Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:

