Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ համայնքի ղեկավարի հետևողական ջանքերի արդյունքում ստեղծվել են լավագույն պայմանները, արդեն երկրորդ տարին է ինչ անցկացվում է սպորտային ակրոբատիկայի բաց առաջնություն, հայտնում ենք համայնքապետարանից։
Մայիսի 10-11-ն անցկացված առաջնությանը մասնակցում էին ինչպես Կապանի, Գյումրիի, այնպես էլ մայրաքաղաք Երևանի մարզադպրոցների շուրջ 100 մարզիկներն ու նրանց անձնական մարզիչները։
Մրցավարական կազմի որոշմամբ՝ պատվավոր 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և նվերներով։
Առաջնությունն իրականացվել է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորվել «Կապան» բարեգործական հիմնադրամի կողմից:

