Կապանցի անվանի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոցը որդիների նախաձեռնությամբ տուն-թանգարանի է վերափոխվել և այսուհետ մշտապես բաց կլինի այցելուների առջև: Տարածքի բարեկարգման վերջին շտկումներն են արվում:



Տուն-թանգարանը հենց այն հասցեում է, որտեղ նկարիչը ծնվել, մեծացել ու ստեղծագորածական ուղին է կերտել: Հանդիսավոր բացումը կլինի մայիսի10-ին՝ ժ. 10:00-ին, Մելիք-Ստեփանյան 10 հասցեում:







