Երկրորդ քվեարկության ժամանակ ևս Հռոմի պապ չի ընտրվել

Սիքստինյան կապելլայի ծխնելույզից կրկին սև ծուխ է բարձրացել. Վատիկանում ընթացող կոնկլավի երկրորդ քվեարկության ժամանակ ևս կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալ չի կարողացել ընտրել Հռոմի պապ:

Առաջին քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան՝ կոնկլավի առաջին օրը։ Ավանդույթի համաձայն՝ տեղի է ունենում օրական մինչև չորս քվեարկություն, երկուսը՝ առավոտյան, և երկուսը՝ երեկոյան։

Հռոմի 267-րդ պապի ընտրությունը կանցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուներից մեկը չի ստացել ձայների երկու երրորդից ավելին: Պապընտիր ժողովները, որոնցում ընտրվել են նախորդ երեք քահանայապետները, տևել են 2-3 օր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print