Նիկոլ Փաշինյանը հաստատել է Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին իր մասնակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ զրույցում:

Պատասխանելով հարցին՝ արդյոք կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, ասել է. «Այո, Մոսկվա գնալու եմ:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print