Պատրաստ ենք  ներդրումներ իրականացնել էներգետիկ և տրանսպորտի ենթակառուցվածքներում. Ֆերնանդես Դուարտեն՝ Խուդաթյանին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին։ Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքում:

«Ողջունել եմ հյուրերին և բարձր եմ գնահատել IFC-ի աջակցությամբ Հայաստանում հատկապես էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը։

Իվանա Ֆերնանդես Դուարտեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել նշված ենթակառուցվածքներում։

Քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշել է Խուդաթյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print