Պակիստանը պատրաստ է դադարեցնել ռազմական հակամարտությունը, եթե Հնդկաստանն էլ դա անի. Պակիստանի ՊՆ

Պակիստանը պատրաստ է դադարեցնել Հնդկաստանի հետ ռազմական հակամարտությունը, եթե Նյու Դելին նույնպես համաձայնի դա անել, հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

«Վերջին երկու շաբաթների ընթացքում մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք թշնամական գործողություններ չենք ձեռնարկի Հնդկաստանի դեմ։ Սակայն, եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպատասխանենք։ Եթե Հնդկաստանը նահանջի, մենք անպայման կդադարեցնենք այս լարվածությունը», – ասել է Ասիֆը Bloomberg TV-ին տված հարցազրույցում։

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում «ահաբեկչական ենթակառուցվածքների» դեմ ուղղված «Սինդուր» գործողության մեկնարկի մասին։ Դա պատասխան էր ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրի միութենական տարածքի Անանտնագ բլուրային շրջանի Պահալգամ քաղաքում զբոսաշրջիկների վրա զինված զինյալների հարձակմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print