Հնդկաստանը հայտարարել է Պակիստանի դեմ «Սինդուր» գործողության մեկնարկի մասին

Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են «Սինդուր» գործողության անցկացման մասին։ Բանակը հարվածներ է հասցնում «ահաբեկչական ենթակառուցվածքներին Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Ջամույում և Քաշմիրում»:

Հաղորդվում է, որ թիրախավորվել է ինը օբյեկտ։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ գործողությունները նպատակային էին, չափված և բնույթով չէին հանգեցնում լարվածության սրման։

«Պակիստանի ռազմական օբյեկտները չեն տուժել։ Հնդկաստանը զսպվածություն է ցուցաբերել թիրախների և գործողության իրականացման մեթոդների ընտրության հարցում»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print