Կապանում, ավանդույթի համաձայն, մայիսի 1-ին տարեշրջանի պաշտոնական բացումն ազդարարեց Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգին։ Միջոցառման ընթացքում մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները ելույթներով և ձեռքի աշխատանքներով ուրախ տրամադրություն հաղորդեցին ներկաներին։ Մանուկների համար սպասված օրվա մասին տեսանյութը դիտե՛ք առանց մեկնաբանության։

