Եթե այս տարի արդեն սկսվի Ամուլսարի գործարկումը, դա կարող է որոշակիորեն, մեր գնահատմամբ, 0.5 տոկոսի շրջանակներում ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ տարեվերջին պլանավորվում է Ամուլսարի գործարկումը, ազդեցությունն ավելի շատ սահմանային է լինելու։
«Բոլորն արդեն դրա մասին խոսում են, և մենք էլ ենք դրա մասին խոսում, որ ՀՀ տնտեսական աճը վերադառնում է իր պոտենցիալ աճին, որը, մեր կարծիքով, կազմում է 5-5,5 տոկոս։ Ես կարծում եմ, որ ինչ որ մենք դրել ենք բյուջեում որպես տնտեսական աճի ցուցանիշ, այդ ցուցանիշին, մենք կկարողանաք հասնել։ Քանի որ տարվա վերջում է պլանավորվում Ամուլսարի գործարկումը, իր ազդեցությունը ավելի շատ սահմանային է լինելու»,-ասաց նախարարը։

