Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հանքարդյունաբերական գործարքից հնարավոր է 10 տարի շահույթ չլինի. Reuters

Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի ֆինանսական օգուտները կարող են ստացվել ավելի քան մեկ տասնամյակ անց՝ պատերազմից տուժած երկրում նոր հանքավայրերի մշակման բազմաթիվ խոչընդոտների պատճառով, գրում է Reuters-ը։

Կարևորագույն հանքանյութերով հանքավայրերի մշակումը զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներում, ինչպիսին են Կանադան և Ավստրալիան, կարող է տևել 10- 20 տարի։ Դրա մասին գործակալությանը հայտնել են մասնագետները:

Ուկրաինայի օգտակար հանածոներով հանքավայրերի դեպքում քիչ տվյալներ կան դրանց տնտեսական կենսունակությունը հիմնավորելու համար։ Ներդրողները կարող են դժկամությամբ գումար ներդնել մի երկրում, որտեղ ենթակառուցվածքները ոչնչացվել են ռուսական ներխուժման հետևանքով, իսկ անվտանգությունը երաշխավորված չէ, գրում է Reuters-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print