ԱՄՆ նախագահը մայիսի 8-ը 2-րդ համաշխարհային պատերազի Հաղթանակի օր է հռչակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։

«Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ», գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ըստ նրա՝ Միացյալ Նահանգներն անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան մյուս երկրները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print