Թբիլիսիի Կենտրոնական շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ականատեսները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է շուկայի երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում: Պատճառների մասին առայժմ չեն հաղորդվում։
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Ժամը՝ 11։20 լրացված
Առավոտյան Թբիլիսիի երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող շուկայում բռնկված խոշոր հրդեհը տեղայնացվել է, ներկայումս աշխատանքներ են տարվում այն լիովին մարելու համար, հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` հրկիզվել են հագուստի, մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների պահեստները։ Կրակն ընդգրկել է մոտ 15 հազար քառակուսի մետր տարածք։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Այնուամենայնիվ, հիվանդներին տարհանում են մոտակա կլինիկայից և շտապօգնության մեքենաներով տեղափոխում մյուս բուժհաստատություններ:
Առևտրականներից մեկը լրագրողներին ասել է. «Հրդեհը միանգամից բռնկվեց, ամեն ինչ այրվել է, ոչինչ չի մնացել»։ Հրդեհի պատճառները ճշտվում են:

