Կապանի մանկական զբոսայգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացումը

Մայիսի 1-ին Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացումը, հայտնում են Կապանի համայնքապետարանից։

«Տոնական ժամանակացույցի համաձայն զբոսայգին կբացվի ժամը 11։00-ին, այնուհետև ժամը 13:00-ից զբոսայգու տարածքում համերգային ծրագրով, միաժամանակ ձեռագործ աշխատանքների ու նկարների ցուցադրությամբ հանդես կգան Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները»,-ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print