Մեղրիի Շվանիձոր բնակավայրը կրկին նախակրթարան ունի։ Փոքրիկ, համապատասխան կահավորանքով մանկապարտեզն այս պահին 12 սան ունի։ Այն կրթական հնարավորությունից բացի՝ նաև 4 նոր աշխատատեղ է ստեղծել։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել սուբվենցիոն ծրագրի շրջանակում։







