Իրան – ԱՄՆ գործարք կկնքվի․ Թրամփը լավատես է

Առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ – Իրան բանակցությունների չորրորդ փուլը: Դրանք ուղղված են Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը խոչընդոտող գործարքի կնքմանը, միաժամանակ Վաշինգտոնը վերացնելու է Իրանի նկատմամբ սահմանած կործանարար տնտեսական պատժամիջոցները, գրում է The Times of Israel-ը:

Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված խնդրի լուծմանը: «Ինչ վերաբերում Է Իրանի հետ կապված իրավիճակին, կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Այնտեղ գործարք կկնքվի։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա»,-ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու հավելել. «Մենք պետք է ինչ-որ բան անենք, որ ստիպված չլինենք ամենուրեք ռումբեր նետել»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print