Հայերի ցեղասպանության իսկությունը վկայող փաստաթղթերի պակաս չկա, այնինչ Թուրքիան մինչեւ այսօր էլ դրժում է կատարվածը: Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի գործիք է՝ միտված կանխելու նոր հանցագործությունները մարդկության դեմ։ Ըստ 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի՝ նման հանցագործությունները միջազգային հանրության ուշադրության առարկա են և չունեն վաղեմության ժամկետ։

