Դանակահարել են ավտոբուսի վարորդին

Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Այս մասին տեղեկացրել է  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը:

«Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:

«Երևանի ավտոբուսի» վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրել է Ասատրյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print