Ընթացիկ տարվա համար ՀՀ-ում ակնկալվում է 3.2% գնաճ․ զեկույց

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցը, ըստ որի՝ ինչպես 2025թ., այնպես էլ 2026թ. համար Հայաստանում կանխատեսվել է 4.5% տնտեսական աճ: Նախորդ զեկույցում 2025թ. համար կանխատեսվել էր 4.9% տնտեսական աճ:

Ընթացիկ տարվա համար ՀՀ-ում ակնկալվում է գնաճի 3.2%, իսկ 2026թ. համար՝ 3% մակարդակ:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանում 2025թ. համար կանխատեսվել է 6%, իսկ 2026թ. համար՝ 5% տնտեսական աճ: 2025թ. համար Ադրբեջանում կանխատեսվել է 3.5%, իսկ Իրանում՝ համեմատաբար ցածր՝ 0.3% տնտեսական աճ:

2025թ. համար ԵԱՏՄ երկրներից Ղրղզստանում ԱՄՀ-ն կանխատեսել է 6.8%, իսկ Ղազախստանում՝ 4.9% տնտեսական աճ:

International Monetary Fund

Զեկույցն ամբողջությամբ՝ https://www.imf.org/…/22/world-economic-outlook-april-2025

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print