Բանակում պրոբլեմների մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից, այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդ ջան, Հայաստանում տղամարդու համար ավել բռնելն ամոթ է, խնդիրն ավելի ու տղամարդու մասին չէ, խնդիրը միջավայրի մասին է»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ աղբի մեջ ապրելն ամոթ չէ, բայց աղբը հավաքելն ամոթ է։
«Կարող է նաև մահացու մեղք լինել, հետո էլ ասում են՝ բանակում բա էդ ո՞նց եղավ, տենց եղավ, տենց եղավ, որ 15-րդ բառը հայհոյանք է, 30-րդ բառն ուրիշից ինչ-որ բան խլելու կուլտուրան է ու գերիշխանություն հաստատելը, հենց տենց եղավ, ժողովո՛ւրդ ջան»,- ասաց նա։
Ըստ վարչապետի՝ բանակում առկա պրոբլեմների 90 տոկոսը բանակի հետ կապ չունի։
«Բանակն ընդամենը երկու տարի է, չի կարող երկու տարում այդքան պրոբլեմ ձևավորվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

