Ադրբեջանի եւ Չինաստանի նախագահները հանդիպել են

Պեկինում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել են Իլհամ Ալիևի և Ծինփինի ընդլայնված կազմով բանակցությունները։

Հաղորդվում է, որ Ադրբեջանը և Չինաստանի նախագահները ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիրը։

Հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտում, այդ թվում՝ տիեզերքի հետախուզման, կանաչ զարգացման, մտավոր սեփականության և թվային տնտեսության ոլորտներում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print