ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա իր հայտարարած 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են և խոստացել է նվազեցնել դրանք և Պեկինի հետ առևտրային գործարք կնքել։
«145%-ի մաքսատուրքերը շատ բարձր են: Եվ դրանք այդքան բարձր չեն լինի, նույնիսկ մոտ այդքան բարձր: (…) Դրանք զգալիորեն կիջնեն, բայց չեն հասնի զրոյի»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին:

