Ուկրաինական Մարիուպոլ քաղաքի (այժմ գտնվում է ՌԴ վերահսկողության ներքո-Խմբ.) կենդանաբանական այգում սպիտակ վագրը հոշոտել է իրեն կերակրելու համար վանդակ մտած աշխատակցին, հայտնում է Mash թելեգրամյան ալիքը:
Տղամարդը մտել է գիշատչի վանդակը, սակայն մինչ այդ չի համոզվել, որ վագրը հուսալի կողպված է։ Գազանը հարձակվել է տղամարդու վրա և հոշոտել։ Նա տեղում մահացել է։
Դեպքի վայրում աշխատում են քննիչները:

