1օրում բացահայտվել է 107 հանցագործություն

Բացահայտվել է 107 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ 
23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
9 դեպք՝ խարդախության,
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
6-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու,
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության,
3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ մարդու առևանգման, խուլիգանության, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և հետամտելու:

Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու, սուտ մատնության, ինքնիրավչության, գերեզմանն անարգանքի ենթարկելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք,
խարդախության ու գույքը ոչնչացնելու՝ 1-ական դեպք։


Հայտնաբերվել են 10 հետախուզվող և 1 անհետ կորած:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձմանն 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած մեկ օրում գրանցված 22 ավտովթարի հետևանքով`
1 մարդ զոհվել է
32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print