Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանն առաջինն է պոկում վարժությունից հետո:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում 210 կգ-ով առաջինն է:
2024 թ. Եվրոպայի չեմպիոնը մրցահարթակ բարձրացավ, երբ բոլորն ավարտել էին պայքարը: Առաջին մոտեցմամբ պոկեց 200 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 210 կգ, որը նույնպես պոկեց: Երրորդ մոտեցման համար պատվիրված 218 կգ-ը ձախողեց:

