ՀՌՀ-ի որևէ անդամ ձայնազուրկ չէ. նախագահ

Ազգային ժողովն այսօրվա քննարկեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների հարցադրումներում ու ելույթներում առկա որոշ խնդիրների:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին, որում խոսք էր գնում քաղաքական զսպվածության մասին, Հակոբյանը խնդրեց բոլորին քաղաքական զսպվածությունը չշփոթել ձայնազուրկ լինելու պահանջի հետ:

«Հանձնաժողովի որևէ անդամ ձայնազուրկ չէ և իրավունք ունի արտահայտել իր կարծիքը: Հակոբ Մովսեսը այն անձը չէ, որին ես պետք է պաշտպանեմ, սական պետք է հիշեցնեմ տիկին Գալստյանին, որ Հակոբ Մովսեսը մեծ պոետ է, փիլիսոփա, թարգմանիչ, որը բնագրից թարգմանել է Ռիլկե, Նիցշե, Թոմաս Ման և Կարեն Սվասյան: Եվ իր բոլոր ելույթները, որոնք հասանելի են, մեջը որևէ քաղաքական անզսպվածության տարր չկա:

Նույնը՝ իմ մասով: Ես իմ ելույթների յուրաքանչյուր տառի տակ ստորագրում եմ և կարող եմ դրանք կրկնել: 

Երբ տիկին Գալստյանն ասում է, որ ես անհարգալից եմ վերաբերվում Եկեղեցուն և եկեղեցական առաջնորդներին, նա սուտ է ասում: Այն, ինչ ասել եմ Սրբազան առաջնորդի հասցեին, շատ մեղմ եմ ասել՝ քաղաքական զսպվածությունը պահպանելով»,- հայտարարեց Հակոբյանը՝ կոչ անելով երկակի ստանդարտներով չառաջնորդվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print