Բաքվում հարսանեկան արարողության ժամանակ զանգվածային թունավորում է տեղի ունեցել, 32 անձ տեղափոխվել է հիվանդանոց սննդային թունավորման ախտանշաններով։
Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությունը հետաքննում է Բաքվի հանդիսությունների սրահում զանգվածային թունավորման պատճառները։
Ադրբեջանական զլմ-ները նշում են, որ գործակալության փորձագետները նմուշներ են վերցրել բոլոր սննդամթերքից, որոնք մատուցվել են հյուրերին և հասանելի են եղել հանդիսությունների սրահում։
Նշվում է, որ տուժածներից 23 կին է, 9՝ տղամարդ։

