Երկարատև դադարից հետո Հայաստանի 4×4 օֆրոուդ ակումբի ու Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ մայիսի 3-ին կանցկացվի Կապան ռեյս 2025-ը։ Արտաճանապարհային պայմաններն ու խորդուբորդ ուղիները կհաղթահարեն Հայաստանի, հարևան Իրանի ու Վրաստանի լավագույն ամենագնացները։ Մրցարշավին կարող են մասնակցել դրայվի սիրահար աղջիկներ ու տղաներ՝ գրանցվելով մինչև մայիսի մեկը ներառյալ։







