Սյունիքում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է Առուշ Առուշանյանին

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, հայտնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։

«Սյունիքի Գորիս քաղաքում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպեց քաղաքապետ Առուշ Առուշանյանին՝ քննարկելու քաղաքի զարգացման ծրագրերը և այն, թե ինչպես են տեղական իշխանություններն արձագանքում համայնքների կարիքներին։ Քննարկվեցին նաև տեղական առաջնորդության դերը և քաղաքացիական ներգրավվածության կարևորությունը»,-նշված է դեսպանության տարածած հողորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի դեսպանն ուրախություն է արտահայտել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպման առթիվ։

«Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, և օգտակար էր լսել նրա ծրագրերը և քննարկել համագործակցության հնարավորությունները»,-նշել է դեսպան Գալագերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print