Հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող

Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print