Հայ-ադրբեջանական սահմանագոտում կրակոցները ևս մեկ վկայություն են այն բանի, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն մոտեցնում խաղաղությոինը Հարավային Կովկասում, այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան` անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելությանը։
«Եվրոպացիները և առաջին հերթին ֆրանսիացիները սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար շահագրգռված են պահպանել տարածաշրջանային լարվածությունը, և նրանք հաշվետվությունները Բրյուսելին են ուղարկում, ոչ թե Հայաստանին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ։
«Հենց ֆրանսիացիներն են պատասխանատու Մինսկի խմբի փաստացի փլուզման համար։ Որո՞նք են Եվրամիության ներկայացուցիչների իրական նպատակները Հայաստանում… նրանք, այսպես ասած, մոնիտոր-լրտեսներ են և ներսից ու դրսից աշխատում են Հայաստանի հարևան բոլոր պետությունների և երկրների դեմ»,-եզրափակեց Զախարովան։

