Սյունիքում բեռնատար է կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Նորավան-Լծեն ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 59-ամյա Դավոուդ Մարանդը իր վարած «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print