ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն. Բետել

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը ԵԽԽՎ նստաշրջանում անդրադարձել է Հարավային Կովկասին: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն:

«Նրանց իրավունքները երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Պետք է հարգվի նաև իրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը»,- շեշտել է Բետելը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print