Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Տարեկան միջինում ամեն օր մեկ մարդ մահանում է, 16-ը՝ ստանում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս տվյալները հնչեցին «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանում» թեմայով ԱԺ նախաձեռնությամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ։ Նաև խոսվեց միջպետական ճանապարհներին կշռման կայաններ կառուցելու մասին՝ գերբեռնված փոխադրամիջոցների շարժը կանխարգելելու նպատակով։ Հարց ու պատասխանի միջոցով ներկաները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր։







