Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է իր հրաժարականի պահանջին՝ նշելով, որ չի գնա նման քայլի։
«Ես ասել եմ՝ հրաժարական չեմ տալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։
Մելիքբեկյանը նշեց, որ «հրաժարականի պահանջը, հրաժարականն ընդհանրապես և ՀԿ ղեկավար լինելը ինստիտուցիոնալ խնդիր են, և շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որ ընտրել են իրեն»․ «Եվ ասեմ՝ շատ հստակ, բացառությամբ երկու ակումբի, մեր մնացած բոլոր անդամների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում և բոլորը հասկանում են և զարգացման տեմպերը, և խնդիրները, և օբյեկտիվ խնդիրները։ Նաև այդ պատճառով եմ այդ որոշումը կայացրել»։

