Դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Ստամբուլում: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
«Առաջիկա օրերին տեղի կունենա երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորմանը նվիրված՝ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպման անցկացման վայրը, փորձագիտական ձևաչափը և մասնակիցների կազմը մնում են անփոփոխ: Խորհրդակցությունները կանցկացվեն Ստամբուլում», – նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

