Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է ազգային թիմի վերջնական հայտացուցակը Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։
Հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։
Պատասխան հանդիպումը Թբիլիսիում տեղի կունենա մարտի 23-ին։
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Վան»
Հենրի Ավագյան – «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան – «Նոա»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան – «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Կայզերսլաութերն» (Գերմանիա)
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արտակ Դաշյան – «Նոա»
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան – «Ուրարտու»

