Մեկնարկել է Հայաստան-Վրաստան խաղի տոմսերի վաճառքը

Այսօրվանից սկսել են վաճառվել Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերը։

Ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ տոմսերը հասանելի են tickets.ffa.amկայքում։ Նշվում է, որ այս ու նաեւ հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով։

Հանդիպումը կայանալու է Հանրապետական ստադիոնում։ Հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերն արժեն 1000-3000, արեւելյան տրիբունայինը՝ 5000-12000, իսկ արեւմտյանը՝ 12000 դրամ։

Ազգերի լիգայի անցումային հանդիպումը կայանալու է մարտի 20-ին եւ մեկնարկելու է 21։00-ին։ Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print