Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում  ձյուն է տեղում

Փետրվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում  ձյուն է տեղում։

Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print