Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներն արդեն բարձր աշխատավարձ են ստանում. նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ուսուցիչների 20%-ն անցել են կամավոր ատեստավորումն ու արդեն բարձր աշխատավարձ են ստանում. նրանց թիվը շուրջ 6100 է։

«Համակարգում 300-400 հազար դրամ ստացող ավելի քան 1600 ուսուցիչ կա, իսկ 400 հազար դրամ ու ավել ստացողների թիվը 560 է»,- ասել է նա։ Անդրեասյանի խոսքով՝ նրանք այն ուսուցիչներն են, որոնք թե ատեստավորված են, թե տարակարգ են ստացել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print