Ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «գլխի վնասվածք, ձախ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության 41 խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոշուկայի մոտ դանակահարության հետևանքով, հաղորդում էShamshyan.com-ը:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում Դաշտենցի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում միմյանց ձայնային ազդանշան տալու համար վիճաբանություն է առաջացել Գոռ Գ․-ի և դեռևս չպարզված անհայտ ատոմեքենայի վարորդի միջև, որի ժամանակ անհայտ անձը հարվածներ է հասցրել Գոռ Գ․-ի գլխին, ապա իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել Գոռ Գ․-ի ձախ ազդրի կողմնային հետին մակերեսին և սրունքի հետին մակերեսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print