Հարուստ պատմություն ունեցող և արդեն 86 տարի քաղաքի կարգավիճակ ստացած Կապանում տոնական տրամադրություն էր։ Մեծ շուքով նշվեց համայնքի տարեդարձը։ Օրը հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով, մարզասերների համար այն նշանավորվեց նաև բռնցքամարտի մասնագիտացված դպրոցի բացմամբ։







