Տասը ամիս առաջ մեկնարկած Վաչագան գետի հունի մաքրման ծրագիրը դեռևս շարունակվում է: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտվել է, մնում է մայթերի վերջնական հիմնանորոգումը, որը, սակայն, ըստ բնակիչների, ձգձգվում է: Շինարարական կազմակերպությունը մեր նկարահանող խմբի հետ հանդիպմանը պարզաբանել է, թե որոնք են նորոգման ընթացքի երկարելու պատճառները:







