Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ապաշրջափակմամբ: Այստեղ ավելորդ չէ հիշեցնելը, որ Թուրքիան է 1993 թ. միակողմանի փակել հայ-թուրքական սահմանը, որով նորանկախ Հայաստանը կարճ ժամանակով կապ էր հաստատել այդ երկրի հետ, նույնիսկ Գյումրուց գնացքներ էին աշխատում երկու երկրների միջեւ:

Վերջին անգամ հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը Ալիեւին առաջարկել էր բացել երկու երկրների միջեւ հաղորդակցության ուղիները: Այդ մասին նա հայտնեց իր «Թելեգրամ-ալիքում»՝ շեշտելով, որ այդ առաջարկության հիմքում ընկած է ճանապարհների՝ տվյալ երկրների օրենսդրության շրջանակներում գործելու սկզբունքը: ՀՀ վարչապետի գրառման մեջ ներկայացված առաջարկը լիովին համապատասխանում է միջազգային հարաբերությունների իրավանորմատիվային կարգավորումներին: Հատկանշական է, որ Ալիեւն այդ հանդիպմանը դրական չէր արձագանքել Փաշինյանի առաջարկին:

Հայաստանը մշտապես հայտարարել է, եւ դա պահանջում են միջպետական հարաբերությունները կարգավորող միջազգային նորմերը, որ ճանապարհները պետք է գործեն տվյալ պետությունների ինքնիշխանության տիրույթում: Սա նշանակում է, որ բանակցային գործընթացում պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք չխախտեն տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությունը և հաշվի առնեն նաև Բաքվի մտահոգություններն իր քաղաքացիների անվտանգության վերաբերյալ: Վերոշարադրյալ խնդրի միակ լուծումն այդ ճանապարհների բացումն է՝ երկու կողմերի դիրքորոշումների հիման վրա միջին տարբերակը գտնելով: Դա լիովին լուծելի խնդիր է տարածաշրջանում ձևավորված իրավիճակում և ուժերի առկա հարաբերակցության պայմաններում:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print