Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ

Չինաստանը սահմանափակումներ է կիրառել ամերիկացի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ ի պատասխան ԱՄՆ կողմից նմանատիպ պատժամիջոցների, ինչպես նաև Թայվանին ամերիկյան զենք վաճառելու, հայտնում է Global Times-ը։

«Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ամերիկյան 12 ռազմարդյունաբերական ընկերությունների և 10 ղեկավարների դեմ հակաքայլերի կիրառման մասին՝ ի պատասխան Չինաստանի դեմ ԱՄՆ սահմանած անօրինական միակողմանի պատժամիջոցների և Թայվանին զենք վաճառելու»,- նշել է պարբերականը։

Պատժամիջոցները ներառում են նրանց ակտիվների սառեցում Չինաստանում, վիզաների տրամադրման և մուտքի արգելքներ։

Ըստ Global Times-ի հրապարակման՝ այս որոշումը պայմանավորված է ոչ միայն Թայվանի խնդրով, այլև Վաշինգտոնի կողմից ուկրաինական ճգնաժամի հարցում Պեկինի դիրքորոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print