Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Շաբաթ օրը Երկրի վրա կարող է տեղի ունենալ վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը, ինչը պայմանավորված է անցած օրերին Արեգակի վրա մի շարք ուժգին բռնկումներով, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։

«20 տարվա մեջ առաջին անգամ Երկրի վրա կարող է տեղի ունենալ ամենաբարձր՝ հինգերորդ մակարդակի փոթորիկ։ Երեք օրվա ընթացքում Արևը պլազմայի չորս բացառիկ մեծ ամպ է նետել դեպի մեր մոլորակը։ Դրանցից մի քանիսը ճանապարհին կմիավորվեն մեկ, նույնիսկ ավելի մեծ օբյեկտի մեջ, որը, ըստ հաշվարկների, այս գիշեր կհարվածի Երկրի մագնիսական դաշտին»,- ասել է Բոգաչովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print