ՀՀ-ում շինարարության ծավալներն աճել են

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 30 մլրդ 638.2 մլն դրամ, իսկ հունվար-մարտին՝ 72 մլրդ 195.4 մլն դրամ, որոնք աճել են՝ համապատասխանաբար 13.1%-ով և 11.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

EconoMood-ի հաղորդմամբ՝ 2024թ.-ի մարտին ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 60%, տրանսպորտին՝ 8.2%, էլեկտրականությանը, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարմանը՝ 6.4%, մշակող արդյունաբերությանը՝ 4.8%։

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ 15 մլրդ 403.3 մլն դրամ, որոնք նվազել են 4.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print