Իսրայելը հարվածել է Ռաֆահին․Կահիրեում բանակցությունները ձախողվել են

Իսրայելն ուրբաթ առավոտյան նոր հրետանային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին այն բանից հետո, երբ բանակցողները լքել են Գազայում հրադադարի հաստատման շուրջ Կահիրեի բանակցությունները՝ առանց համաձայնության հասնելու, հայտնում է AFP-ն:

«AFP-ի լրագրողները Գազայի հատվածում ուրբաթ վաղ ականատես են եղել Եգիպտոսի հետ հարավային սահմանին գտնվող Ռաֆահի վրա հրետանային հարվածների: Մինչդեռ ականատեսները հայտնել են, որ ավիահարվածներ և մարտեր են եղել ավելի հյուսիս գտնվող Գազա քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են, այդ թվում՝ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում ռազմական գործողությունների պատճառով: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print